Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտության մատնեց Ադրբեջանին

Սեպտեմբեր 25,2026 20:15 Share

Ուզբեկստանում ընթացող շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականին բաժին էր հասել Ադրբեջանը։ Մեր տղաներն այս սկզբունքային դիմակայությունում ցույց տվեցին հաղթողի իրենց կամքը և 2,5։1,5 հաշվով պարտության մատնեցին նրան։

Մեր հավաքականի անդամներից ոչ մեկը պարտություն չկրեց։ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը վաստակեցին իրենց կես միավորը, իսկ մեր ամենափորձառու գրոսմայստերը՝ Գաբրիել Սարգսյանը, կնքեց մեր ազգային ընտրանու հաղթանակը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել