Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգությունը շահարկելու փորձեր. «Հայոց աշխարհ»

Հունվար 14,2015 12:01

Գուցե զարմանալի էլ չէ արդեն, բայց Գյումրիում կատարված ողբերգության մասին ահավոր լուրը տարածվելուն գրեթե զուգահեռ, հիմնականում սոցցանցերում, որոշ մարդիկ սկսեցին հակառուսական տրամադրություններ հրահրել, նաեւ ՌԴ ռազմակայանի տեղակայման դեմ մեկնաբանություններ ու ինչ-ինչ կոչեր անել:

Ճիշտ է, հասարակության մեծ մասի արձագանքը, կարելի է ասել, համարժեք էր, բայց զանազան շահարկումների փորձեր, դրսեւորումներ էլ եղան: Նրանց հակադարձողներ՝ նույնպես: Նշված դրսեւորումները, կրկնենք, իրոք արդեն զարմանալի էլ չեն: Պարզապես այնպիսի տպավորություն է, թե մարդկանց որոշակի շրջանակ կազմ-պատրաստ առիթի է սպասում, որ իր արտառոց ընկալումները նետի հանրային քննարկման հորձանուտը:

Հիմա դա հեշտ է անել՝ սոցցանցեր կան եւ այդ ցանցերով «սնվող» ցանցային «լրատվամիջոցներ»: Հետաքրքիր է միայն, որ այլ հանցագործությունների դեպքում, երբ, ասենք, մարդասպանը ոչ թե ռուս է, այլ հայ, նույն սկզբունքային «մեկնաբաններն» իրենց «օրիգինալ» մոտեցումներն իրենց են պահում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031