Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պերմյակովի հայրը Ավետարանական եկեղեցու հովիվ է. ilur.am

Հունվար 14,2015 12:24

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինվորական Վալերի Պերմյակովի հայրը՝ Պավել Պերմյակովը, ՌԴ Չիտայի մարզում գտնվող  հայրենի Բալեյ քաղաքի «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության հովիվն է: Ըստ կազմակերպության կայքում զետեղված տեղեկատվության՝ սա բողոքական (ավետարանական) եկեղեցի է՝ ավելի հայտնի «Հիսունականների եկեղեցի» անունով:

Permyakov_3

Ավելի վաղ պաստոր Պավել Պերմյակովը ռուսաստանյան «LifeNews» հեռուստաընկերության եթերում ասել է, որ սպանության մեջ կասկածվող Վալերին ընտանիքի ամենակրտսեր՝ վեցերորդ երեխան է:

Նյութի մանրամասները կարդացեք  ilur.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031