Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնանացան մշակաբույսերի ցանքերում, պտղատու և խաղողի այգիներում որևէ վնաս չի նկատվել

Հունվար 14,2015 12:50

Որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվում այն մասին, որ ընթացիկ ձմռան ընթացքում հանրապետությունում գրանցված անհամեմատ տաք ջերմաստիճանային ռեժիմի և վերջին օրերին դիտված ցածր ջերմաստիճանների պայմաններում վնասվել են պտղատու ծառատեսակների բողբոջները, որը կարող է հանգեցնել բերքի կորուստների:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ինչպես 2014 թ. դեկտեմբեր ամսին, այնպես էլ ընթացիկ տարվա անցած օրերի ընթացքում նախարարության համակարգում գործող գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետների կողմից  բոլոր տարածաշրջաններում պարբերաբար կատարվում են մշտադիտարկումներ գյուղատնտեսական մշակաբույսերի ձմեռման ընթացքը պարզելու նպատակով: Կատարված ուսումնասիրությունների արդյունքները թույլ են տալիս հերքել այգիները վնասվելու վերաբերյալ անհիմն մեկնաբանությունները և միանշանակ պնդել, որ հանրապետության տարածքում  14.01.2015թ. դրությամբ  աշնանացան մշակաբույսերի ցանքերում, պտղատու և խաղողի այգիներում որևէ վնաս չի նկատվել:

Նախարարությունն  այսուհետ ևս շարունակելու է մշտադիտարկումները, և ջերմաստիճանի փոփոխությունների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ կներկայացվի մասնագիտական հիմնավորված կարծիք:

ՀՀ գյուղատնտեսական տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031