Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ

Հունվար 14,2015 16:24

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում պարզվել են  քաղաքացու առեւանգման մանրամասները։ Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ Է.Գյուլնազարյանը, Գ.Գևորգյանին առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով չորս անձանց հետ, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում 2015թ. հունվարի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գ. Գևորգյանի կամքին հակառակ, նրան նստեցրել է «Վազ-21110» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոտնակներից մեկը։ Գեւորգյանը շուրջ 40 րոպե ապօրինի պահվել է ավտոտնակում և ծեծի ենթարկվել:

Նախաքննության ընթացքում՝ 09.01.2015թ.՝ ժամը 16:40-ին, 1975թ. ծնված Է.Գյուլնազարյանն ինքնակամ ներկայացել է քննչական բաժին եւ նույն օրը ձերբակալվել:

2015թ. հունվարի 12-ին Է.Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներ՝ ավտոմեքենան և դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031