7 տարի առաջ այս օրը Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվեց ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի դին: Նախկին ոստիկանապետի մահվան դեպքով հարուցվեց քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեն սպասում էր նրա առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին:
Դեպքից ամիսներ անց ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից վեց ամիս անց Քննչական կոմիտեն որոշել է քրեական գործով նոր փորձաքննություններ նշանակել։ Եվ, մեր տեղեկություններով, նշանակվել էին դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե` ունեցած տեղեկությունները ճշտելու համար, որտեղից ի պատասխան՝ ՔԿ լրատվական բաժնից հայտնել էին.
Կարդացեք նաև
«Քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը ապահովելու նպատակով նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, եզրակացությունը դեռեւս չի ստացվել, նախաքննությունը շարունակվում է»:
Սակայն այդպես էլ ոչինչ չբացահայտվեց եւ քրեկան վարույթով նախաքննությունը շարունակվում է: Հարցաքննված հայտնի պաշտոնյաները վերջինիս գործով հարցաքննվել էին նախկին պաշտոնատար անձինք, մասնավորապես` ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը եւ այլ անձինք: Ինչ արձանագրեց տեսախցիկը «Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 19-ին հրապարակել էր այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նախաքննական մարմինը սպասում է նրա առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին։
«Նախաքննական մարմինը սպասում է վերջին գործողությանը, որպեսզի իրենց տրամադրվեն ՀՀ նախկին ոստիկանապետի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացությունները։ Մասնավորապես, թե արդյոք տեսախցիկները պատշաճ են աշխատել, ով է ներս մտել, դուրս եկել, ինչ շարժ է տեղի ունեցել Հայկ Հարությունյանի տանը, որից հետո նախաքննության ավարտի մասին կհայտարարվի»: Իսկ ինչ են արձանագրել տան տեսախցիկները: Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, տանը հիմնականում երկու անձ է ապրել: Հայկ Հարությունյանը պարբերաբար զենքով դուրս է գալիս բակ, շրջում եւ կրկին գնում տուն: Ուշագրավն այն է, որ Հարությունյանը հիմնականում բակ է դուրս գալիս զենքով:
Ի վերջո, ինչ ունենք 3 տարի անց, բազմաթիվ հարցաքննված անձիք, մի շարք փորձաքննություններ, որոնք, ըստ էության, մինչ օրս չտվեցին հիմնական հարցի պատասխանը, թե ի վերջո ինչու կամ ով հասցրեց Հայկ Հարությունյանին ինքնասպանության: Քրեական գործը կասեցված է:
Քնար Մանուկյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































