Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը եկել էր տաքսիով

Փետրվար 13,2015 15:48

Քիչ առաջ ավարտվել է  ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընթացող  եռյակի առաջնորդների նիստը: Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ենթադրվում է, որ  քննարկել են Սերժ Սարգսյանի ելույթից հետո առաջացած նոր քաղաքական իրադրության մեջ եռյակի գործունեության հետագա ծրագրերը:

ԲՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված լրագրողներին եռյակի առաջնորդների հանդիպման մանրամասների մասին որեւէ տեղեկատվություն չի տրվում: Լրագրողները միայն կարողացան փաստել, թե ինչպես գրասենյակի հետնամուտքից դուրս եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան:

Լրագրողները նաեւ նկատել էին, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման էր եկել տաքսիով:

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ ԲՀԿ գրասենյակում է, թե դուրս է եկել՝ ոչ ոք չի ֆիքսել:

Եռյակի լիդերների հանդիպման մասին հավանաբար կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728