Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն արյունահեղության հոտ է առնում (Տեսանյութ). «Ա1+»

Փետրվար 17,2015 17:12 Share

Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ է առնում։

Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի. «Մենք կարող ենք կորցնել այն ամենն, ինչ որ ունենք՝ փորձելով իբրեւ թե ունքը սարքելու տեղ աչքն էլ հանենք եւ ամբողջ աշխարհով խայտառակ լինենք»:

Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու հետեւում կանգնած ուժերն իրար ինչ ասես ասեցին` էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Այսօր արդեն Դաշնակցությունն աշխատում է հաշտեցնել երկուսին. «Մենք մեր կոնտակտներն օգտագործում ենք, հիմա ես չեմ ուզում շատ բաներ հրապարակել, որովհետեւ Աստված տա հաջողվի»:

Ըստ պարոն Ռուստամյանի, Գագիկ Ծառուկյանն առաջինն է ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին: Եվ Սերժ Սարգսյանը համապատասխան ձեւով արձագանքելու հիմքեր ունի. «Ամսի 5-ին, երբ որ օրինակի համար կարդում ենք Գագիկ Ծառուկյանի ելույթը, ես դա բացարձակապես չեմ ընդունել, որ իր այսպես ասած կյանքի գնով կամ ժողովրդին հրապարակներ հանելով, լցնելով կանխի ի՞նչը` Սահմանադրական բարեփոխումները: Է, լավ: Սա ժողովրդավարական մոտեցում է։ Եվ երբ որ էսպես եք վարվում, դուք տալիս է քարտ բլանշ իշխանություններին, որ ասեն` տեսեք իրանց պահանջն ինչն է, ուրեմն ես պետք է կոշտացնեմ իմ դիրքորոշումները, որպեսզի կարողանամ ժողովրդավարական բարեփոխումները անցկացնեմ»:

Դաշնակցությունն ուզում է, որ սահմանադրական բարեփոխումները տեղի ունենան: Այս հակամարտությունն արտահերթ ընտրություններով հանգուցալուծելն, ըստ պարոն Ռուստամյանի, հարցի լուծում չէ։

Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ «Այն մեխանիզմները, որոնք աշխատում են ընտրությունների ժամանակ, շատ քիչ կապ ունեն ժողովրդի համակրանքի հետ»:

 Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    դեհ լաւ, մի վռազեք… ԲՀԿ-ի դատարկված բազկաթոռները վերապահված են հաւանաբար ձերոնց, յաջորդ Կոալիցիայում… մի քիչ համբերանք եւս… եւ հանրային լռություն… բացի եթէ այսպիսի յայտարարություններ մաս են կազմում կուլիսային սակարկության

Պատասխանել