Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ դատավորի թեկնածուները 9-ն են

Փետրվար 17,2015 17:25

Արդադարադատության նախարարությունը հրապարակել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի լուսապատճենը՝ 16.02.2015թ-ի ժամը 18:00-ի դրությամբ:

Ըստ այդմ՝ երեկ իրենց թեկնածություններն են առաջադրել նաեւ, ի լրումն նախապես առաջադրվածների՝ Աստղիկ Խառատյանը, Արտյոմ Գեղամյանը, Ելիզավետա Դանիելյանը եւ Վահե Գրիգորյանը:

MIED-1 MIED-2

 

Նշենք, որ այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորների ընտրության մրցույթի մասնակիցների հայտերի ընդունման վերջին օրն էր:

Ըստ այդմ՝ դիմել են՝

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանը,

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, փաստաբան, նախորդ մրցույթին մասնակցած Վահե Գրիգորյանը,

ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը,

ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը,

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Ռաֆիկի Գրիգորյանը,

«Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը,

ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728