Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տեւական ժամանակ է, ինչ դատական գործընթացների մեջ է Միասնական սոցիալական ծառայության դեմ՝ իրեն օրենքով հասանելիք նախկին վարչապետի հատուկ կենսաթոշակը պետությունը չի ուզում տրամադրել, որը կազմում է ընդամենը 1 մլն դրամ: Բագրատյանն անցել է դատական բոլոր ատյաններով, անգամ վճռաբեկ դատարանն է հօգուտ նրա որոշում կայացրել, որը մտել է օրինական ուժի մեջ, բայց իշխանությունը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը: Բագրատյանը ստիպված դիմելու է ՄԻԵԴ-ին: «Մարդն արդեն անուն-ազգանունով է աշխատավարձ բարձրացնում: Եթե անունդ Նիկոլ է, ազգանունդ՝ Փաշինյան, աշխատավարձդ բարձրացնում է: Եթե անունդ Հրանտ է, ազգանունդ՝ Բագրատյան, անգամ թոշակը բարձրացնել չի կարելի»,- նշում է Բագրատյանը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































