Լրահոս
Օրվա լրահոսը

Չիլինգարովն ու Կիսիլյովը Շիրակի մարզպետի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

Փետրվար 25,2015 18:39

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն  ընդունել է հանրահայտ  բևեռախույզ, Խորհրդային Միության և ՌԴ  հերոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր,  ՌԴ բնական Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ, Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր Արթուր Չիլինգարովին և ռուս  լրագրող, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին:

DSC00327

 

Հյուրերը ցավակցություն են հայտնել  Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած աննախադեպ ողբերգության կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին դեպքերին, հայ-ռուսական բարեկամությանն առնչվող հարցեր:

Մինչ մարզպետին հանդիպելը հյուրերն այցելել և ծաղիկներ են դրել  Ավետիսյանների գերեզմանին: Մարզպետի առաջարկությամբ Արթուր Չիլինգարովն ու Դմիտրի Կիսիլյովն հանդիպել են նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728