Լրահոս
Օրվա լրահոսը

Ռամզան Կադիրովը իսկական հայրենասեր է համարում Նեմցովի սպանության մեջ կասկածվողին

Մարտ 08,2015 23:58

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը  հայտարարել է Զաուր  Դադաեւի՝ Ռուսաստանին նվիրվածության մասին: Հայտնում է Rozbalt.ru-ն: Հիշեցնենք, որ Զաուր Դադաեւը խոստովանել էր, որ Բորիս Նեմցովի սպանության մասնակիցներից է:

Բացի այդ՝ Կադիրովը անվանել է «խիզախ մարտիկ» սպանության մյուս կասկածյալին՝ Շավանովին, որը Գրոզնիում իր ձեռքում էր պայթեցրել նռնակը:

«Ես ճանաչում էի Զաուրին, որպես Ռուսաստանի իսկական հայրենասեր» ,- գրել է Կադիրովը «Ինսթագրամի» իր էջում՝ նշելով, որ նա ամենաանվախ եւ խիզախ զինվորականներից էր, որը ծառայում էր ռուսական Ներքին գործերի նախարարութան գումարտակներից մեկում, կոչումով լեյտենանտ էր:  Հետո նա թվարկել է Դադաեւի կոչումների քանակը:

«Ես համոզված եմ, որ նա իսկապես  անկեղծորեն նվիրված էր Ռուսաստանին, պատրաստ էր իր կյանքը տալ հայրենիքի փրկության համար»,- ասել է Չեչնիայի նախագահը, ավելացրել,- ամեն դեպում եթե դատարանը ընդունի Դադաեւի մեղքը, ապա նա մարդ է սպանել՝ գործելով ծանր հանցագործություն: Բայց ուզում եմ նորից մատնանշել, որ նա չէր կարող մի քայլ անգամ աներ իր պետության դեմ, որի համար շատ տարիներ վտանգում էր իր կյանքը:

 

Պատրաստեց՝ Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031