Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում չի իրականացվի Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն

Փետրվար 21,2020 23:44

Ռուսաստանի տարածքում չի իրականացվի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն : Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝  ՌԴ-ում հանցագործությունների հետաքննությունը ռուսական քննչական մարմինների իրավասությունն է:

«Մենք ունենք մեր օրենսդրությունը և մեր օրենսդրությամբ՝ քննությունն իրականացնում են Ռուսաստանի քննչական մարմինները, և Ռուսաստանի Դաշնության տարածքում ոչ մի միջազգային  հետաքննություն չի կարող և չպետք է անցկացվի» ,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ԵԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ էր արել անցկացնել Նեմցովի սպանության նոր և լիարժեք հետաքննություն: Այս հանցագործության քննությունը և դատական գործընթացը բազմիցս ենթարկվել է կոշտ քննադատության՝ ասվում է կազմակերպության զեկույցում, որը ներկայացվել է փետրվարի 20-ին Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբլեայի նիստին: ԵԱՀԿ-ն նաև հիշեցրել է, որ փորձագետները մատնանշում էին Չեչնիայի ղեկավարի, ռուսական հատուկ ծառայությունների և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանական մասնակցությունը Նեմցովի սպանությանը:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է 2015թ. Մոսկվայում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829