Լրահոս
Օրվա լրահոսը

Նավալնին զոհ գնաց Ռուսաստանում իշխող քրեաօլիգարխիկ բռնատիրական ռեժիմին.  ԱլԳ քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ

Փետրվար 21,2024 18:09

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ցավակցական ուղերձը Ալեքսեյ Նավալնու մահվան կապակցությամբ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորին ցավակցություններն է հայտնում ռուսաստանցի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ, բռնատիրության եւ կոռուպցիայի դեմ, հանուն ազատ եւ ժողովրդավարական Ռուսաստանի անխոնջ եւ ինքնազոհ պայքարող Ալեքսեյ Նավալնու հարազատներին, մտերիմներին, Ռուսաստանի ողջ ժողովրդավարական հասարակայնությանը։

Նավալնին զոհ գնաց Ռուսաստանում իշխող քրեաօլիգարխիկ բռնատիրական ռեժիմին, եւ համալրեց իրենց երկրի իրական հայրենասեր նվիրյալների այն ցանկը, որոնք չխնայելով սեփական կյանքը՝ պայքարեցին հանուն հանրային շահի, հանուն սեփական հայրենիքում մարդային քաղաքակրթության լավագույն արժեքների արմատավորման, ինչպիսիք էին Գալինա Ստարովոյտովան, Աննա Պոլիտկովսկայան, Սերգեյ Մագնիտսկին, Բորիս Նեմցովը եւ շատ ուրիշներ։

21-րդ դարում միջնադարյան-ֆեոդալական ռուսական կայսրություն վերականգնելու հիվանդագին մարմաջով հարեւանների դեմ պատերազմներ հրահրող պուտինյան հրեշավոր մարդասպան համակարգը անում է ամեն բան, որպեսզի լռեցնի Ռուսաստանի լավագույն զավակների եւ դուստրերի ձայնը՝ հանուն խաղաղության եւ առաջընթացի, հանուն մարդու իրավունքների եւ ազատությունների։ Այդ համակարգը նախ փորձեց սպանել Նավալնուն թունավորման միջոցով, ապա, երբ դա չհաջողվեց՝ կեղծ, շինծու մեղադրանքներով բանտարկեց նրան, ու ի վերջո՝ կործանեց։

Մենք խստորեն դատապարտում ենք Ալեքսեյ Նավալնուն մահվան հասցրած պուտինյան բռնապետական ռեժիմը եւ վստահություն հայտնում, որ Ռուսաստանի ժողովուրդները մոտ ապագայում կթոթափեն քրեաօլիգարխիայի հակամարդկային լուծը եւ կհասնեն նրան, որ Ռուսաստանը լինի ազատ։

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829