Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրամատակարարման ընդհատման ժամկետները նվազեցվել է

Մարտ 12,2015 13:12

Ի լրումն ս.թ. մարտի 11-ի մամուլի հաղորդագրության՝ «Երևան Ջուր» ՓԲԸ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավոր է դարձել նախօրոք հայտարարված Նոր Նորք վարչական շրջանում և Արարատի մարզում մարտի 13-ին ջրամատակարարման ընդհատման ժամկետները նվազեցնել: Այսպես, ժամը 9.00-24.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը, իսկ ժամը 10.00-23.00 կդադարեցվի Արարատի մարզի` Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 «Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031