Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կքանդվեն Սեւան Նիշանյանի տները

Մարտ 12,2015 20:33

Ստամբուլահայ հայտնի գրող, լեզվաբան, «Taraf» թերթի թղթակից Սեւան Նիշանյանին պատկանող «Նիշանյանի տներ»-ը՝ Թուրքիայի զբոսաշրջային ամենահայտնի վայրերից մեկը,  կքանդվի: Թեմային անդրադարձ է կատարել թուրքական «Radikal» գործակալությունը:

fft81_mf3773057

2015 թվականի փետրվարի 25-ին Սեւան Նիշանյանը այդ տները նվիրատվության տեսքով փոխանցել էր թուրք գրող Ազիզ Նեսինին պատկանող «Նեսին» հիմնադրամին: Շինությունները քանդելու մասին որոշումը Սելչուկի քաղաքապետարանը հայտնել է հենց «Նեսին» հիմնադրամին: Չնայած քանդելու աշխատանքները կատարվելու են Սելչուկի քաղաքապետարանի կողմից, բայց այն իրականացնելու համար ծախսվող գումարը փոխանցելու է հիմնադրամը:

«Radikal»-ը հայտնում է, որ վաղը Սելչուկի քաղաքապետի հետ հանդիպում է տեղի ունենալու որոշ հարցեր ավելի մանրամասն քննարկելու նպատակով:

Ավելի վաղ` հունվարի 2-ին Նիշանյանը բանտարկվել է: Բանտարկման առիթ է դարձել իր հողամասում մեկհարկանի տնակի կառուցումը,  որը համարվել է «ապօրինի շինություն», ինչպես նաև մի շարք շինությունների` պատմական տների, բաղնիքի, հյուրանոցի, «ապօրինի» վերակառուցումը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031