Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը բաց է նաև ծանրաքաշ մեքենաների համար 

Մարտ 23,2015 16:27

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի
մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում Գորիսի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարել են ճանապարհի երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ:

Այն այժմ երթևեկելի է նաև ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար:

Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը` այդ հատվածում անհրաժեշտ է
կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո ճանապարհն ամբողջությամբ կմաքրվի
քարաբեկորներից:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության 
  լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031