Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի լրագրող. «Թուրքիայի արխիվները «մաքրված» չեն, կան Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթեր». Ermenihaber.am

Ապրիլ 16,2015 13:17

«Թուրքական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության իրողությունը»,- նկատում է գերմանական «Die Tageszeitung» պարբերականի ստամբուլյան թղթակից Յուրգեն Գոթշլիգը: Նա այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է իրականացնում: Անգամ գիրք է հեղինակել Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի ունեցած դերակատարման մասին: Գոթշլիգին վիճակվել է աշխատել Ստամբուլի օսմանյան և Անկարայի ռազմական  արխիվներում:

Ermenihaber.am-ի հարցին «Թուրքիայի արխիվներում հնարավո՞ր է գտնել Հայոց ցեղասպանության մասին փաստող վավերաթղթեր, թե՞ արխիվներն արդեն «մաքրված են» նմանատիպ փաստաթղթերից», գերմանացի լրագրողն ասաց. «Եվ թուրքական, և գերմանական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես եղել է: Էրդողանը հայերին հրավիրում է արխիվներն ուսումնասիրել, քանի որ ինքն էլ տեղյակ չէ թե այնտեղ ինչեր կան: Թուրքական արխիվները «մաքրված չեն», ինչպես կարծում են հայերը:

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930