Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստները շքերթ են անցկացնում (Ֆոտոշարք)

Մայիս 01,2015 12:15

Քիչ առաջ Սարյանի արձանի հարակից տարածքից մեկնարկեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպած ավանդական մայիսմեկյան շքերթը: «Կեցցե մայիսի 1-ը», «Ուռռա՜», «Կեցցեն աշխատավորները» պաստառներով եւ «Փառք սոված բանվորներին»վանկարկումներով շքերթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Շահումյանի արձանի հարակից հրապարակ: Կարմիր դրոշներ, եռագույններ, կուսակցական հայրերի՝ Լենինի, Մարքսի, Ստալինի եւ այլոց դիմանկարներով դրոշներ ու պաստառներ, պիոներական վզկապներով երեխաներ. սրանք կոմունիստական շքերթը մշտական եւ պարտադիր ատրիբուտներն են:

Փողոցներում մարդիկ հրճվանքով են նայում շքերթի մասնակիցներին, երիտասարդ ծնողները փորձում են երեխաներին բացատրել, թե ինչ է նշանակում այսքան շատ կարմիր գույնի առկայությունը մեկ տեղում, իսկ տարեցները երանելի ժպիտներով հայացքներ են նետում:

Շքերթի մասնակիցները նաև հանդիմանանքների են արժանանում: Օրինակ՝ միջին տարիքի մի կին հերթական «ուռռա»-ից նյարդայնացած, շպրտեց հետեւյալ արտահայտությունը. «70 տարի ուռա ասինք, ի՞նչ խերվանք, որ էլի ուռա եք կանչում»:

Մայիսմեկյան շքերթը ավանդաբար կազմակերպվում է Հայաստանի կոմկուսի, Հայաստանի սոցիալիստական շարժման եւ Միացյալ կոմկուսի համատեղ ջանքերով: Այս տարի, սակայն, Միացյալ կոմկուսի առաջնորդ Վազգեն Սաֆարյանը առաջին շարքերում չէ շքերթի կազմակերպիչների հետ: Կոմկուսի ղեկավարները, սակայն, Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ Միացյալ կոմկուսի անդամներն իրենց շարքերում են, իսկ ընկեր Սաֆարյանը բացակա է, հավանաբար այն պատճառով, որ հանրապետությունում չէ:

May_1_12 May_1_11 May_1_9 May_1_8 May_1_7 May_1_6 May_1_5 May_1_4 May_1_3

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ Aravot.am-ը ճշտեց, որ Հայաստանի միացյալ կոմկուսի ղեկավար Վազգեն Սաֆարյանն այս օրերին Մոսկվայում մասնակցում է Եվրասիական միության տնտեսական ֆորումին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031