Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանություն» եզրույթը սկսվել է շահարկվել

Մայիս 01,2015 12:26

Երեւանում վերջերս կայացած «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» խորհրդաժողովին մասնակցում էր Սինգապուրում «Չինական միջազգաjին դպրոց» ավագ դպրոցի տնօրեն Վահագն Վարդանյանը (լուսանկարում): Նա, ի դեպ, Սինգապուրի Ազգային համալսարանում աշխատում է դոկտորական թեզի վրա, որը վերաբերում է ազգային ինքնության ոլորտին:

Aravot.am-ի հարցին՝ մասնակցել եք նշյալ խորհրդաժողովին, եւ ինչ հարցադրմամբ եք հանդես եկել, Վ.Վարդանյանն այսօր ասաց.

– Վերջին հարյուրամյակում աշխարհի տարբեր տարածաշրջաններում, Ցեղասպանության տարբեր ազգեր են ենթարկվել:

Օրինակներից են Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Ռուանդայի թուտսիների ցեղասպանությունը, Դարֆուրի եւ նման այլ ողբերգություններ:

Սակայն վերջին ժամանակներում «Ցեղասպանությունը» սկսվել է շահարկվել, եւ բանը հասել է նրան, որ որպես Ցեղասպանության զոհ, իրեն սկսել է ներկայացնել անգամ Ադրբեջանը: Իմ հարցադրումն այսպիսին էր. այս առումով, չե՞ք կիսում այն մտավախությունը, թե «Ցեղասպանություն» բառը ժամանակի ընթացքում կարող է արժեզրկվե՞լ:

 

Լուսանկարը՝ hayernaysor.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031