Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի ավելացել է ավտոբուսով արտագաղթողների թիվը. «Հայկական ժամանակ»

Մայիս 05,2015 11:24

Ռուսաստանում տիրող ծանր տնտեսական վիճակը հույսեր էր արթնացնում, որ Հայաստանից արտագաղթողների եւ հատկապես՝ ՌԴ գնացողների թիվը կնվազի, բայց արի ու տես, որ հակառակն է տեղի ունենում։

Այդ մասին խոսում են, նախ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տվյալները, որոնց համաձայն, 2014թ.-ին 47 հազար 74 ՀՀ քաղաքացիություն ունեցող անձ դուրս է եկել Հայաստանից ու չի վերադարձել, ինչը, 2013թ.-ի համեմատ, շուրջ 5 հազարով ավելի է։

Հետո էլ փաստը հաստատեցին նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրեններ, տուր-մենեջերներ, որոնց հետ երեկ զրուցեցինք։

Հետաքրքրական է, որ այս տարի ավելացել է նաեւ ավտոբուսով գնալ ցանկացողների թիվը։ Տուր-մենեջերներն այդ փաստը կապում են ազգաբնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետ, քանի որ, ինչպես հայտնի է, ավտոբուսով ճանապարհ ընկնելը շատ ավելի էժան է, քան ինքնաթիռով։

Փաստորեն, մարդկանց չի խանգարում նաեւ այն փաստը, որ մեկ-երկու ժամ ճանապարհ գնալու փոխարեն՝ գնալու են երկու-երեք օր։ Օրինակ՝ ավտոբուսով գնալու դեպքում Երեւան-Մոսկվա ուղղությունը մեկ անձի համար արժե 26 հազարից 30 հազար դրամ, իսկ ինքնաթիռով գնալու դեպքում, տոմսն արժե 105 հազար դրամ։

Աստղիկ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031