Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեբուս. Երևանի տրանսպորտի մասին  կամ   մայրաքաղաքում ավելացե՞լ է  արդյոք  ուղևորահոսքը, թե՞ նվազել

Մայիս 05,2015 12:41

Յուրաքանչյուր երկուշաբթի աշխատանքային (գործակարգավարական) խորհրդակցության ժամանակ պարոն Նավասարդյանի զեկույցը չի պարունակում Երևանում առկա տրանսպորտային խնդիրների մասին որևէ տեղեկատվություն, այնինչ մայիսի 3-ի Արմենիա հեռուստատեսությամբ Սուր անկյուն հաղորդման ժամանակ խոսվեց «Ավտոբուս» ՓԲԸ-ի գործունեության մասին և բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնց պատասխաններին սպասում են երևանցիները:

Մասնավորապես խոսվեց այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի սույն թվականի հունվարի 26-ի մամլո հաղորդագրության մեջ ասված է. «Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ»:

Այնինչ Yerevan.am  կայքում կարդում եմ.

« Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ զգալիորեն ավելացել է ներքաղաքային ավտոբուսային երթուղիներ դուրս բերվող շարժակազմի քանակը, որի շնորհիվ աճ է արձանագրվել ավտոբուսներով իրականացված ուղևորափոխադրումների ծավալներում»։

Խնդրում եմ պարզաբանել, թե.

1. Չկա՞ արդյոք հակասություն այս երկու հաղորդագրությունների միջև,

2. Հիմա Երևանի ավտոբուսային պարկը համալրվա՞ծ է, թե` ոչ:

Մասնավորապես, Չինաստանից ներկրված և Երևանին նվեր տված 249 ավտոբուսներից 73-ը գազաֆիկացվում են, որից հետո կգործարկվեն, իսկ ի՞նչ են լինելու Չինաստանից նվեր ստացած մնացած 166 ավտոբուսները, որոնք չեն սպասարկվում այն դեպքում, երբ Yerevan.am  կայքում դրված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Երևանում դեռևս փոքր է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը. անհրաժեշտ քանակի ավտոբուսներ չունենալու պատճառով երթուղիների մի մասը չի սպասարկվում, իսկ մի մասը համալրված է մասնակիորեն»:

3. Մասնավորապես ե՞րբ  է լուծվելու Աէրացիա թաղամասի ավտոբուսային երթևեկության հարցը կամ  թաղամասի բնակիչները կարո՞ ղ են լուծում ակնկալել:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

Խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031