Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են արտադրողները ներկրված թռչնամիսը տեղականի տակ իրացնում. «Հայոց աշխարհ»

Մայիս 09,2015 10:27

Ինչպես հայտնի է, գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայից Հայաստանի տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր, պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփեր եւ միջադիրներ՝ մինչեւ կարանտինի չեղյալ հայտարարելը

Որոշումը կայացվել է Թուրքիայում արձանագրված թռչնի գրիպի մուտքը Հայաստան կանխելու նպատակով:
Նշենք, որ արգելքը չի տարածվում Թուրքիայից մինչեւ 2015թ. ապրիլի 23-ը արտահանված ապրանքների վրա: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ մինչ այդ Թուրքիայից ներկրված սննդամթերքը սահմանված կարգով ենթարկվել է պարտադիր լաբորատոր փորձաքննության եւ միայն անհամապատասխանություններ չլինելու դեպքում է թույլատրվել դրա մուտքը Հայաստան: Ասել է թե՝ մենք մտահոգվելու կարիք չպետք է ունենանք:
Բայց, ծառայության հայտարարությունից հետո հասարակության մեջ խուճապ է առաջացել. մի կողմից պետական կառույցի հանդեպ անվստահությունը, մյուս կողմից՝ մեր գործարարների նկատմամբ վերահսկողության բացակայությունը նրանց մեջ վախ է առաջացրել, որ այնուամենայնիվ վարակված արտադրատեսակները կարող են սպրդել մեր շուկա ու հայտնվել հայ սպառողի սեղանին: Խոսքը մասնավորապես թռչնամսի մասին է, որից հաճախ օգտվելով՝ սպառողը չի իմանում դրա իրական ծագման մասին՝ տեղակա՞ն է, թե՞ որեւէ այլ երկրից ներկրված:
Բանն այն է, որ արտադրողները ներքին սպառման համար իրենց արտադրանքի ծավալներն ապահովում են ներկրվածի հաշվին, քանի որ այդպես ավելի ձեռնտու է: Նշենք, որ 10-ից ավելի երկրներից թռչնամիս է ներկրվում Հայաստան: Ներկրված ապրանքը տեղականի համեմատ շատ ավելի մատչելի է, եւ այն սեփական արտադրանքի անվան տակ վաճառելով՝ տնտեսավարողը գերշահույթ է ստանում: Ահա ինչու հաճախ սպառողը տեղական այս կամ այն ապրանքանիշի մթերք գնելիս երբեք չի կարող վստահ լինել, թե իրականում ինչի համար է վճարել:
Իսկ ինչո՞ւ են արտադրողները ներկրված թռչնամիսը տեղականի տակ իրացնում, եթե կարող են իբրեւ «իմպորտնի» ապրանք ավելի թանկ վաճառել կամ գոնե նույն գնով:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031