Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի պատվիրակությանը

Մայիս 11,2015 18:35

Տեղեկացնում ենք ձեզ, որ մայիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին ՎԶԵԲ Հայաստանի տնօրեն Փոլ Վլաանդերենը, Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի գծով տնօրեն Բրունո Բալվաներան, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության աշխատակազմի Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը և Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ կառավարման համակարգում նախատեսվող փոփոխություններն ու այդ համատեքստում Հայաստանի մասնակցության հետ կապված հարցեր:

Մտքեր են փոխանակվել առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ժողովի ընթացքում քննարկվելիք հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

                                                                        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031