Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում քաղաքական որոշումն արդեն կայացվել է. «Ժողովուրդ» 

Մայիս 16,2015 10:38
elektracanc

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը գումարների փոշիացման հարցում կարող է ռեկորդակիր համարվել: Երբ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ՀԷՑ-ի կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված տվյալները եւ փաստաթղթերը, բավական ուշագրավ փաստեր ի հայտ եկան: Օրինակ՝ պարզվում է, որ էլէներգիայի ներկայիս 41,85 դրամ սակագնի պայմաններում ՀԷՑ-ը ամեն մի կՎտ-ից 12,46 դրամ եկամուտ ունի: Այսինքն՝ միայն վերջին մեկ տարում առաքված 5 միլիարդ 571 մլն 920 հազար կՎտ/ժ էլէներգիայից ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 69 մլրդ 426 մլն 123 հազար դրամ:

Իսկ, ահա, ՀԷՑ-ի պահպանման ծախսերը կազմում են 39 միլիարդ դրամ: Եւ այսքանից հետո հարց է առաջանում, թե ինչպես է այս ընկերությունը հաջողացրել վնասով աշխատել, ո՞ւր են գնացել տասնյակ միլիարդ դրամները: Բայց այս ընկերությունն այնքան է լկտիացել, որ այս պայմաններում դեռ համարձակվում է էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել:

Այսինքն՝ ՀԷՑ-ը ցանկանում է, որ իր տարեկան եկամուտը կազմի ոչ թե 69 մլրդ դրամ, այլ 114 մլրդ 753 մլն 697 հազար դրամ: Բայց կասկած չկա, որ այդ ժամանակ էլ տարին «վնասով» կփակեն: Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ թալան: Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ էլէներգիայի սակագնի բարձրացման հարցում քաղաքական որոշումն արդեն կայացվել է:

Ըստ այդմ, նախատեսվում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը կբարձրացնի 6-7 դրամով, այլ ոչ թե 17, ինչպես ցանկանում է ՀԷՑ-ը: Այսինքն՝ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները ուռճացված են համարվել, իսկ 6-7 դրամով սակագնի բարձրացումը անխուսափելի կլինի»:

Հրապարակումն ամբողջությամբ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031