Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Մայիս 18,2015 13:21

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-23-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի 1-2 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-23-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

o    Օդի առավելագույն ջերմաստիճան`     31.40C (1980 թ.)

o    Օդի նվազագույն ջերմաստիճան`         4.40C (1999 թ.)

o    Օդի միջին օրական ջերմաստիճան`    17.80C

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031