Լրահոս
Օրվա լրահոսը

Շինծու գործի չորս տարվա քննություն

Մայիս 18,2015 15:30

Հինգ տարի առաջ Ա. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բնակարանը քաղաքացին նվիրում է Դավիթ Թահմազյանին: Վերջինի վերաբերյալ առկա չի եղել որեւէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, առավել եւս չի հարուցվել քրեական գործ: Ըստ նրա շահերի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի՝ «Օրինական ուժի մեջ մտած դատավճռի բացակայության պայմաններում որեւէ մեկը չի կարող պնդել կամ հաստատել անձի, տվյալ դեպքում՝ Դավիթ Թահմազյանի կողմից հանցագործություն կամ հանցափորձ կատարելու փաստի մասին: Քանի որ նման դատավճիռ գոյություն չունի»: Իսկ քաղաքացիական դատարան դիմած անձանց հայցի հիմքում դրվել է տվյալ դեպքում մահափորձի գործոնը, ինչը թույլատրելի ապացույց չի կարող ճանաչվել: Ըստ ներկայացուցիչ փաստաբանի՝ ընտանեկան վիճաբանությունն էլ չի կարող նվիրատվության պայմանագիրը վերացնելու հիմք հանդիսանալ:

Դավիթ Թահմազյանը դիմել էր «Առավոտի» խմբագրություն բաց նամակով:
Հարգելի համաքաղաքացիներ, չեք հավատա, բայց ես՝ Դավիթ Կարապետի Թահմազյանս, 2012թ.-ից դարձել եմ մասնակից դատական մի գործընթացի, որով ուզում են խլել իմ՝ 82-ամյա մոր սեփական բնակարանը:

Դա անում են իմ կինը եւ կնոջս ծնողները։ Նրանք իրենց քաղաքացիական հայցի հիմքում դրել են մահափորձը, թե իբր ես կատարել եմ իմ կնոջ նկատմամբ:
Դա, իհարկե, հերյուրանք է, քանի որ ես չեմ կատարել այդպիսի հանցագործություն։ Իմ խոսքերը հաստատվում են նրանով, որ իմ հանդեպ առ այսօր բացակայում է որեւիցե մեկ քրեական գործ։ Տրամաբանական է, որ քաղաքացիական դատարանը գործը վարույթ վերցնելուց առաջ պետք է առնվազն ունենար հայցը հիմնավորող պահանջի փաստը, այսինքն՝ քրեական հանցագործության կատարվածի լինելիությունը օրինական ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով եւ հաստատված քրեական դատարանի վճռով։

Բայց արի ու տես, որ քաղաքացիական դատարանները ղեկավարվում են իրենց սեփական պատկերացումներով եւ կոպտորեն խախտում են ՀՀ դատարանների նախագահների որոշումը, որն ունի ՀՀ օրենքի ուժ, եւ որը պահանջում ու արգելում է քաղաքացիական դատարաններին քաղգործի ընթացքում քննել որեւիցե մեկ նյութ, որը վերաբերում է քրեական դատարանի իրավասությանը։

Ես գիտակցում եմ, որ մենք իրավական պետություն կառուցելու գործընթացի սկզբնափուլում ենք, բայց չեմ կարող իմ զարմանքը եւ զայրույթը չարտահայտել այս ողորմելի իրողության հանդեպ։

Արդեն չորս տարի է՝ ՀՀ դատարանները քննում են մի գործ, որի հիմքում դրված է մի հիմնավորում, ինչն իրականում բացակայում է. չկա իմ նկատմամբ հարուցված քրեական գործ: Այս ամենը շինծու է եւ հետապնդում է մորս սեփական բնակարանը խլելու նպատակ։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչու ՀՀ քաղաքացիական դատարանները շուրջ չորս տարի է՝ քննում են այս գործը՝ փորձելով մոգոնել իրականությանը չհամապատասխանող եւ օրենսդրությանը հակասող կեղծ եւ շինծու, այսպես կոչված, ապացույցներ։
Վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը վարձում է վկայի՝ կեղծ ցուցմունքով մահափորձ կատարելու փաստ հաստատելու համար։

Ես բազմիցս միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարան (նախագահող դատավոր՝ Կարինե Հակոբյան), որ եթե ձեզ մոտ կա կասկած հավանական հանցագործության մասին, թե իբր ես կատարել եմ իմ կնոջ հանդեպ, ապա գործի քննությունը կասեցրեք եւ կասկած հարուցող նյութերը դատախազության միջոցով ուղարկեք ոստիկանություն՝ ուսումնասիրելու եւ եզրակացություն կայացնելու համար։
Խնդրում են ինձ հուշեք՝ ի՞նչ անեմ, ոնց բարձրաձայնեմ, որ ապօրինությունների դեմը կտրեմ եւ օրինական գործընթաց տամ այս ճահճացած գործին, որը կարելի է ուղղորդել դեպի արդարադատություն, ոչ թե գեղեցիկ, բայց իմաստազուրկ խոսքերով, որոնցով հեղեղված են պաշտոնական լրատվամիջոցները, այլ հստակ, կոնկրետ գործողություններով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության։

ԴԱՎԻԹ ԹԱՀՄԱԶՅԱՆ

2013թ. մայիսի 2-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվել Դավիթ Թահմազյանի, նրա մոր, նոտարական գրասենյակի նոտարի դեմ անշարժ գույքի եւ նվիրատվության պայմանագրերը անվավեր ճանաչելու մասին գործը: Այն մերժվել էր: Փեսային բնակարան նվիրելը այն ժամանակ հիմնավորվել էր նրա ընտանիքի գլխավոր լինելու հանգամանքով:

«Առավոտ» օրաթերթ
16.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031