Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են արտասահմանում

Մայիս 20,2015 17:17

Իտալիայի հյուսիսում գտնվող Կիարի քաղաքում կազմակերպվել է «Հայաստան՝ քրիստոնեության փխրուն բնօրրան » (Armenia, fragile culla della cristianità) խորագրով մեկ ամսյա միջոցառումների ցանկ իտալական փոքր համայնքներին, միջնակարգ և բարձրագույն դասարանների աշակերտներին ծանոթացնելու հայոց պատմությանը։

Այս միջոցառումների շրջանակներում Կիարի է հրավիրվել գերմանացի լրագրող ԱՐՄԻՆ ԹԵՈՖԻԼ ՎԵԳՆԵՐ-ի ՃԱՄՓԱՆ ԱՌԱՆՑ ՏՈՒՆԴԱՐՁԻ հուշագրության և լուսանկարների հիման վրա 1995թ․ Միլանի հնագիտության թանգարանի կողմից կազմակերպված «Արմին Վագները և Անատոլիայի հայերը» վերնագրով ցուցահանդեսը։

Մայիսի 17-ին Կիարի քաղաքի քաղաքապետարանի Ջովաննի Ռեպոսսի սրահում տեղի ունեցավ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Իտալիայում Հայաստանի մեծարգո Կոնսուլ պրն․ Պիետրո Կուչուկյանի, Իտալիոյ Հայոց հոգեւոր հովիվ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Արեւմտեան Եվրոպայի Հայրապետական պատուիրակի փոխանորդ Հայր Թովմա Վարդապետ Խաչատրեանի, Gariwo – Gardino dei Giusti per gli armeni (https://it.gariwo.net/) կազմակերպության համահիմնադիր, գիտությունների թեկնածու, հրապարակախոս  Աննա Մարիա Սամուելլիի, Կիարի քաղաքապետ Մասսիմո Վիցցարդիի, Կիարիի հոգևոր թեմի առաջնորդ Մոնսենյոր Դոն Ռոզարիո Վերձելետտիի, կազմակերպիչներ Դոն Ալբերտո Բոսկալիայի, Սոնա Արևշատյանի և Նելլի Ասատրյանի  ներկայությամբ։

Բացման արարողությանը ներկա էին տեղի և Բրեշիա քաղաքի բոլոր լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները, քաղաքապետարանի կողմից հրավիրված բարձրաստիճան հյուրեր և քաղաքական գործիչներ։ Երեկոն վարեց Կիարիում ավագ դպրոցների ուսուցիչ պրոֆեսոր Պաոլո Ֆեստան։

«Իմ գործունեության հիմնական նպատակն իրենց ներկայացնում է գտնել այսպես կոչված «ճիշտ» մարդկանց, ովքեր ջարդի տարիներին օգնել են հայերին, փրկել են, թաքցրել»,- իր խոսքի մեջ մեջբերեց Պիետրո Կուչուկյանը,- այդ բոլոր մարդկանց համար իտալական տարբեր քաղաքներում ստեղծել ենք այգիներ, տնկել ծառեր, որ իրենց գործն հավերժ մնա։ 1995թ.՝ 20 տարի առաջ անհրաժեշտություն էր առաջացել պատրաստելու այս ցուցահանդեսը, որ տեսնում եք Ձեր առջև. ցուցահանդեսի կազմակերպման և ամբողջ աշխատանքի համար իր մեծ ներդրումն ունեցավ կինս՝ Աննա Մարիա Սամուելիին և նա կարող է ավելի մանրամասն պատմել այս ցուցահանդեսի ամբողջ պատմությունը »։

«Կես տարի առաջ էր, երբ ես դեռ Հայաստանում էի,  սկսել էինք պլանավորել այս միջոցառումները։ Հպարտ եմ, որ այսօր, այսքան հեռու Հայաստանից հնարավորություն եմ ստացել ներկայացնելու այս փոքրիկ իտալական համայնքին իմ երկիրն ու բարձրաձայնել Հայոց Մեծ Եղեռնը՝ շնորհիվ մի ցուցահանդեսի, որ 20 տարի է ինչ պտտվում է Իտալիայի բոլոր քաղաքներով (ի դեպ ցուցահանդեսը եկել է Բոլոնիայից, մոտ մեկ ամիս  է ինչ ցուցադրվում էր այնտեղ), շնորհիվ իմ իտալացի ընկերների ինչպես օրինակ Ալբերտո Բոսկալիան, Պաոլո Ֆեստան և այլն, ինչպես նաև Հայր Թովմա Խաչատրեանին, որովհետեև առանց իրենց ներկայության մենք չէինք կարողանա իրականացնել այս ամենը։

Երեկոյի ընթացում ասմունքեցի Սևակի «Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծության իտալերեն թարգմանությունը, որ խոսքս ու ցանկությունս ավելի լսելի դարձնեմ ունկնդիրներին։ Այս ամենը սկսվել էր դեռ երկու տարի առաջ, երբ որպես մի հայ երիտասարդ հայտնվեցի իտալական 20.000-անոց քաղաքում, որտեղ շատ քչերն էին ճանաչում Հայաստանը։ Այսօր տեսնում եմ հոդվածներ, լուրեր Հայաստանի մասին և հանդիպում մարդկանց ովքեր հետաքրքրվեցին մեր պատմությամբ, ովքեր ցանկություն ունեն Հայաստան գալու, ճամփորդելու ու ծանոթանալու մեր մշակույթին։ Ինձ անչափ շոյեցին Կոնսուլի տիկնոջ՝ տիկին Աննա Մարիայի խոսքերը, որը՝ լինելով իտալուհի, ինձ հայերենով շնորհակալություն հայտնեց,- ավելացրեց միամսյա միջոցառումների կազմակերպիչ Սոնա Արևշատյանը։

Երեկոն ավարտվեց Հայր Թովմա Վարդապետ Խաչատրեանի և կաթոլիկ եկեղեցու քահանա Դոն Ալբերտո Բոսկալիայի աղոթքի խոսքով, մեջբերվեցին Ֆրանցիսկ պապի՝ ապրիլ 12-ի խոսքն ու Գրիգոր Նարեկացու աղոթքներից մեկը։

“Հայկական Փի Ար ասոցիացիա” գիտատեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031