Լրահոս
Օրվա լրահոսը

Պետերբուրգում գտնվող Մարգարյանը Երեւանի քաղաքապետարանում հանդիպումներ է ունեցել. «Հայկական ժամանակ»

Մայիս 28,2015 10:54

Նախօրեին ԱԺ-ում տարածքային կառավարման մարմինների ներկայացրած 2015 թվականի բյուջեի կատարողականին դարձյալ չէր ներկայացել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ վարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Մարգարյանի բացակայությանը անդրադառնալով, հայտարարել էր, որ Երեւանի քաղաքապետը աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում ու այդ մասին ինքը գրություն է ստացել։ «Պետերբուրգում գտնվող Մարգարյանը», սակայն, այդ օրը Երեւանի քաղաքապետարանում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի երիտասարդական պառլամենտի անդամների հետ, ապա հյուրընկալել է մի խումբ ստեփանակերտցի աշակերտների։ Տարոն Մարգարյանի՝ ԱԺ չգալու վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք Գագիկ Մինասյանին.

– Պարոն Մինասյան, դուք ասել էիք, թե դիմում եք ստացել, ըստ որի՝ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում է: Նա, սակայն, քաղաքապետարանում մի քանի հանդիպումներ է ունեցել։ Այդ ինչպե՞ս է ստացվել։

– Դա ինձ ինչո՞ւ եք հարցնում։

– Դուք եք նման գրություն ստացել։

– Կարող եմ ենթադրել, որ նա իր գործուղումը Պետերբուրգ շուտ է ավարտել ու շուտ է եկել:

Մ. Կ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031