«Առաջինը չհուսահատվելն էր՝ երբեք։ Դա գալիս էր իր դաստիարակությունից ու արմատներից։ Ծանրագույն ժամանակներում ինքը չէր հուսահատվում, ուներ հավատ, գաղափար, որին ծառայում էր»,- Երևանի պանթեոնում ՀՀԿ ակտիվի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ նրա ծննդյան 75-րդ տարելիցի առթիվ այցելության ժամանակ լրագրողների
հետ զրույցում Անդրանիկ Մարգարյանին այսպես բնութագրեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Նա նշեց՝ Անդրանիկ Մարգարյանն իր գործունեության ողջ ընթացքում երբեք չհուսահատվեց․ «Ամենածանր ժամանակներում համոզված էր, որ եթե ոչ այսօր, ապա մենք բոլորս ի վերջո անպայման հասնելու ենք մեր նպատակին։ Ամենակարևոր ուղերձը այս տարիների խորքից, որ կարող է փոխանցել մեզ ու մեր երիտասարդներին, չհուսահատվելն է։ Բայց լոկ չհուսահատվելը որևէ արժեք չի ստեղծում․ ամեն օր այդ նպատակին հասնելու համար աշխատանք կատարել է պետք, պատի վրա մի քար ավելացնել։ Եվ եթե ոչ այսօր, ապա վաղը այդ պատը կանգուն կլինի և իր խնդիրը կլուծի»։
Կարդացեք նաև
Երևանի պանթեոնից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































