Լրահոս
Օրվա լրահոսը

Խորեն Հովհաննիսյան. «Հավատում եմ, որ Հայաստան-Պորտուգալիա խաղում ամեն բան լավ է լինելու»

Հունիս 10,2015 15:50

Այսօր «Սպուտնիկ-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնի հյուրն էին 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը եւ մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը: Նրանք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կարծիքներ փոխանակեցին Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի շրջանակներում հունիսի 13-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա հանդիպման շուրջ:

Խորեն Հովհաննիսյանը հավատում է, որ մեր ընտրանին այդ օրը հաջող հանդես կգա: «Պարզապես, տղաներից յուրաքանչյուրը պետք է հավատա իր ուժերին եւ խաղադաշտ մտնի հաղթելու նպատակով: Մեր թիմն այդ ներուժն ունի եւ մեկ անգամ չէ ապացուցել, որ իր համար հեղինակություններ գոյություն չունեն: Հայաստանի հավաքականի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը երիտասարդական հավաքականի հետ աշխատելու ընթացքում ապացուցել է, որ ինքը լավ մարզիչ է: Այդ պաշտոնում նրան լուրջ փորձություն է սպասվում՝ առաջին պաշտոնական հանդիպումը համընկել է Պորտուգալիայի նման հզոր թիմի հետ: Բայց ես համոզված եմ, որ Հովսեփյանը մեկնարկային կազմի ճիշտ ընտրություն եւ ճիշտ մարտավարություն կընտրի: Իմ կարծիքով, հարկավոր է ավելի ուշադիր լինել մրցակցի առաջատար Ռոնալդուի հանդեպ, բայց չապավինել միայն պաշտպանությանը եւ աշխատել վերահսկողություն հաստատել դաշտի կենտրոնում: Հայաստանը միշտ էլ հաջող է խաղացել Պորտուգալիայի հետ: Հատկապես՝ տանը: Այնպես չէ, որ պորտուգալացիները հեշտ են հաղթել: Մերոնք միշտ էլ պայքարել, ճակատամարտ են տվել նրանց հետ: Ես հույս ունեմ եւ հավատում եմ, որ հունիսի 13-ին ամեն բան լավ կլինի», – ասաց լեգենդար ֆուտբոլիստը:

Վարդան Թադեւոսյանն էլ նշեց, որ մեր հավաքականը հաճախ է հաճելի անակնկալներ մատուցում իր երկրպագուներին: Նա լսել է Թբիլիսիում Հայաստանի հետ հանդիպմանը նախապատրաստվող մրցակից թիմի խաղացողների հարցազրույցները, որոնք նշել են, թե գիտակցում են, որ Հայաստան չեն մեկնում հեշտ հաղթանակ տանելու հույսով: Ընդհակառակը, նրանք մտավախություն ունեն, որ Հայաստանի հավաքականը կարող է լուրջ անակնկալ մատուցել: Առավել եւս, որ խաղալու է հարազատ հարկի ներքո: Վարդան Մինասյանը շատ կարեւորեց երկրպագուների աջակցությունը տրիբունաներում՝ նշելով, որ ֆուտբոլասերն իրոք 12-րդ խաղացողն է եւ նրանից շատ բան կարող է կախված լինել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930