Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ փրկարարական ջոկատի ծառայողը ակնհայտ անչափահաս աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել

Հունիս 10,2015 16:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Քաղաքացի Նազելի Է.-ի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 23-ի երեկոյան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցը շենքի բակում` իր ավտոմեքենայում, ակնհայտ անչափահաս քաղաքացի Մ. Է.-ի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: