Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Ֆրիտյոֆ Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը

Հունիս 10,2015 17:59

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում`  Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նանսենի թանգարանում,  տեղի է ունեցել Ֆրիտյոֆ Նանսենի հեղինակած «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը: Գիրքը նվիրված է  հայոց պատմությանը, մշակույթին, ճարտարապետությանը, ինչպես նաև անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը և 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի կրած զրկանքներին:

Քննարկմանը ներկա են գտնվել Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը, գրքի հայերեն տարբերակի թարգմանիչ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Էվելինա Մակարյանը, գրող -գեղանկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, գրող, հրապարակախոս, թարգմանիչ, նանսենյան անձնագրով փրկված ծնողների զավակ Գրիգոր Ջանիկյանը, «Ֆրիտյոֆ Նանսեն-աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Էդուարդ Տեր-Սահակյանը, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաներն ու հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի գրական ժառանգության համախոհները: Թանգարանում Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված թեմատիկ քննարկումները պարբերական բնույթ կկրեն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930