Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է

Հունիս 10,2015 18:51

Հունիսի 10-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: Առավոտյան Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունեցել հայկական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է հանդիպում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերություններին և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են պաշտպանական ոլորտում երկու հարևան երկրների միջև համագործակցությունը, պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ռազմական կրթության, անձնակազմի բուժապահովման և պրոֆեսիոնալ սերժանտական կազմի պատրաստության ոլորտներում:

Նույն օրը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ընդունել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և բարձրաստիճան զրուցակիցները միակարծիք են եղել պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության արժևորման հարցում, ընգդծելով երկկողմ կապերի ընդլայնման և նոր ոլորտների ներառման նպատակահարմարությունը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա հունիսի 11-ին:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930