Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն այցելել է սև խավիարի արտադրության համար կառուցվող ձկնաբուծարան

Հունիս 12,2015 16:05

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ, հունիսի 12-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ տեղերում բերքահավաքի և տնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:

Վարչապետի առաջին կանգառը եղել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի՝ Ասկերանի մթերման կետում, որտեղ այս օրերին ընդունվում է գարու բերքը: Ա. Հարությունյանը պատասխանատուներից հետաքրքրվել է կատարվող աշխատանքների մասին: Ասկերանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի ուղեկցությամբ՝ կառավարության ղեկավարը մեկնել է շրջանի դաշտեր և, տեղում ծանոթանալով աշխատանքներին, գոհունակություն հայտնել հնձի և հրդեհականխման միջոցառումների առթիվ:

Վարչապետ Հարությունյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ, եղել է նաև սահմանամերձ Մատաղիսի և Թալիշի դաշտերում, որտեղ, բացի  աշնանացան մշակաբույսերի բերքահավաքից, գարնանացան կուլտուրաների մշակման ակտիվ աշխատանքներ են կատարվում: Ա. Հարությունյանը  ծանոթացել է կոոպերատիվ հիմունքներով իրականացվող աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Արայիկ Հարությունյանն այնուհետև այցելել է «Golden-fish –k» ընկերության կողմից Մատաղիսում սև խավիարի արտադրության համար կառուցվող ձկնաբուծարան, որտեղ արդեն մանրաձկան առաջին խմբաքանակն է դրվել: Վարչապետը շրջայց է կատարել նորակառույց ձկնաբուծարանի տարածքում, ընկերության ներկայացուցիչները նրան ծանոթացրել են կատարված աշխատանքներին: Պատասխանատուների խոսքով՝ ձեռնարկությունը շուրջ 3 տարուց սկսելու է արտահանել մեծաքանակ ձուկ, իսկ 5 տարուց՝ սև խավիար:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930