Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ վերահսկողություն՝ շինաշխատանքների որակի նկատմամբ

Հունիս 22,2015 17:05

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ տարեկան ծրագրով նախատեսված 768 հազար քմ-ից արդեն իսկ շուրջ 350 հազար քմ ավարտված է: Քաղաքապետը հանձնարարել է տեղերում խստորեն վերահսկել աշխատանքների որակը:

«Ամենուր վերահսկեք աշխատանքների սահմանված որակական չափորոշիչներին համապատասխանությունը և թերացում արձանագրելու դեպքում պահանջեք այն անմիջապես վերացնել: Մեր պահանջն այս հարցում հստակ է. անորակ աշխատանքը չի ընդունվելու և վերջ: Եղե´ք հետևողական և աշխատանքների սկզբից մինչև ավարտը խիստ հսկողություն սահմանե´ք դրանց նկատմամբ: Եվ սա վերաբերում է ոչ միայն ասֆալտապատման, փոսանորոգման կամ ճաքալցման աշխատանքներին: Քաղաքապետարանի ծրագրերով իրականացվող բոլոր շինաշխատանքները պետք է խստորեն վերահսկվեն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են հարթ և թեք տանիքների նորոգման, ինչպես նաև շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Նշվել է նաև, որ իրականացվող բոլոր աշխատանքները կազմակերպվում են բնակիչների հետ համատեղ: Հանձնարարվել է ակտիվացնել տանիքների նորոգումը՝ զուգահեռ շարունակելով հատուկ հսկողությունը որակի ապահովման նկատմամբ:

Զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պարտադիր նորմերի պահպանման ընդհանուր վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով հանձնաժողովների կողմից համատիրություններում կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Քաղաքապետը հանձնարարել է նկատված բոլոր թերությունների մասով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և վերացնել դրանք:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930