Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Այս շարժումը չպետք է կուսակցականացվի» (Տեսանյութ)

Հունիս 25,2015 13:10

«Վերջին օրերի հասարակական կամ հանրային շարժումը բոլորիս մոտ է դրական լիցքեր առաջացրել եւ առաջացնում»,- հունիսի 25-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցին, ասաց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա հայտարարեց, որ այս շարժումը չպետք է կուսակցականացվի, նրա կանխատեսմամբ՝ եթե այն կուսակցականացվի՝ գործընթացները կտեղափոխվեն իշխանություն եւ ընդդիմություն ձեւաչափի մեջ, որը ցանկալի չէ. «Սա հստակ սոցիալական տնտեսական պահանջ է ե՛ւ մեր հասարակությունը, ե՛ւ մեր իշխանությունը, ե՛ւ մեր հասարակական շարժումները ընդհակառակը՝ պետք է Հայաստանում քաջալերվեն, եւ հասարակությունը պետք է հասկանա՝ երբ որ երիտասարդները, տարբեր հանրային շերտերի ներկայացուցիչներն իրենց պահանջը ձեւակերպում են, ապա դա պետք է ողջունել եւ լուծումներ փնտրել, այլ ոչ թե կոտրել հասարակական շարժումը: Վերջին օրերի ընթացքում իշխանությունների կողմից այդ շարժումը չխանգարելու, ուժ չկիրառելու քաղաքականություն եմ զգում»:

Միքայել Մելքումյանի կարծիքով՝ հանրային եւ մասնագիտական քննարկումները հասարակության տարբեր շերտերի վրա այն ազդեցությունը չեն ունեցել, որ հասարակությունը լիարժեք հասկանա, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը այլընտրանք չկա. «Եթե դա տեղ չի հասել, որ սրան այլընտրանք չկա, անպայման արդարացի պահանջ է ձեւակերպվում եւ որոշակի հակասություն է առաջանում: Հիմա այն փուլը չէ, որ մասնագիտական քննարկումներն ամբողջ հանրության մեջ անընդհատ ներկայացնես: Բայց մենք չենք խուսափելու դրանից: Կառավարությունն այսօր ընդունեց անապահով խավերի համար 14 հազար դրամ տարեկան փոխհատուցում տալու որոշումը, սա իհարկե՛, վատ չէ, բայց սա հարցը չի լուծում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930