Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը

Հունիս 25,2015 13:21

Հունիսի 11-ին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ էր ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Դողս գյուղում գնված և «Մարգարիտա 97» ՍՊԸ-ի կողմից արտադրված պաղպաղակի պիտակի վրա արտադրության օրը գրիչով ջնջված է:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով` ստուգում է իրականացվել «Մարգարիտա 97» ՍՊԸ-ում, որի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ: Մասնավորապես, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Vanilla kornet» և «Բրիկետ» տեսակի պաղպաղակների նմուշները ՄԱՖԱՄ,ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանումԿաթին, կաթնամթերքին և դրանց արտադրության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչով պայմանավորված արտադրատեսակների տվյալ խմբաքանակները ճանաչվել են վտանգավոր:

Ծառայության կողմից արգելվել է «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի կողմից 10.06.2015թ. արտադրված 1000 հատ «Vanilla kornet» և 14.06.2015թ. արտադրված 1200 հատ «Բրիկետ» պաղպաղակների իրացումը և հանձնարարվել է ընկերությանը պաղպաղակների խմբաքանակները շուկայից հետ կանչել, օգտահանել՝ ֆիզիկական եղանակով (ջերմային վերամշակում) որպես հումք ու անասնակեր օգտագործելու համար կամ ոչնչացնել:

Միաժամանակ, ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ. չեն պահպանվել Սննդամթերքի հիգիենայի ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջները:

Ծառայությունը կասեցրել է «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը: Ընկերությանը հանձնարարվել է մինչև հուլիսի 13-ը վերացնել հայտնաբերված բոլոր խախտումները:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930