Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն սկսել է քննել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի սահմանադրականությունը

Հուլիս 07,2015 11:24

Սահմանադրական դատարանում հուլիսի 7-ին քննեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի եւ հարակից ՀՀ օրենքների սահմանադրականությունը:

Նիստի ընթացքում ՍԴ անդամ Կիմ Բալայանը հայտարարեց, որ մի քանի հարց ունի պատասխանող կողմին: Պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ ԱԺ աշխատակազմի իրավական վարչության պետ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ չի կարող պատասխանել, քանի որ իրենք պատրաստվել են գրավոր ընթացակարգի համար, իսկ բանավոր պատասխանելու համար ժամանակ է անհրաժեշտ: Այդ հիմքով նա առաջարկեց հետաձգել նիստը: Կիմ Բալայանը առաջարկեց հարցը լսել, նոր պատասխանել:

«Դուք Ձեր գրության մեջ նշել էիք, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հարցի չքննարկումը պայմանավորված է արտահերթ նիստ գումարելու պահանջով, քանի որ արտահերթ նիստ է եղել, դրա համար մշտական հանձնաժողովները իրենց սահմանադրական գործառույթը չեն կատարել: Ես խնդրում եմ՝ վկայակոչեք այն իրավական ակտը, որի հիման վրա նման պատասխան եք ներկայացրել Սահմանադրական դատարան»,- ասաց Բալայանը:

Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ չի կարող պատասխանել: Բալայանը հետաքրքրվեց, թե եթե նրան ժամանակ տրամադրվի կարո՞ղ է պատասխանել, նա ասաց՝ ոչ:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Ղազարյան says:

    Լավ կլիներ որ քննարկեին այլ հարց։
    Պատկանում է արդյոք՞ իշխանությունը ժողովրդին։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031