Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ քրեական վարույթներ կան․ ՔԿ նախագահը խուսափեց մանրամասներից

Նոյեմբեր 03,2026 17:36 Share
Աջակցեք aravot.am-ին

ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված կա քրեական վարույթ, բայց այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«Երբ հասնի այն պահը, որ մենք կարգավիճակ տալու կամ հանրությանը տեղեկություն տրամադրելու հետ կապված տվյալներ ունենանք, անպայման հանրությանը կիրազեկենք»,- ասաց Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նշեց, որ գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված ևս վարույթ կա նախաձեռնված։ «Ավելին, մեկով մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։ Բայց նաև այլ վարույթներ ունենք, էլի կատարվում են քննչական գործողություններ, առաջիկայում կիրազեկվեք»,- նշեց Պողոսյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել