Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական մշակութային շաբաթ վիետնամական «ANTG» հեռուստաալիքով

Հուլիս 14,2015 14:33

Հուլիսի 14-ին վիետնամական «ANTG» հեռուստաալիքով մեկնարկում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 23-ամյակին:

Մշակութային շաբաթի շրջանակներում «ANTG» հեռուստաալիքով կցուցադրվի ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ելույթը հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման և անցած 23 տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ:

Մշակութային շաբաթի երաժշտական հատվածում կցուցադրվեն Շառլ Ազնավուրի, «KOHAR» սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգները: Առանձին հաղորդումով ներկայացվելու են Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Մշակութային շաբաթի ավարտին կցուցադրվեն «Հայաստան՝ Նոյի երկիր» և «Հռոմից Ավելի Հին Մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031