Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարը շրջանցեց սահմանադրական բարեփոխումների մասին հարցը

Հուլիս 16,2015 18:40

Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծով ՀՀ վարչապետն է ստանձնում ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար: Այսօր, լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրեցին`գնահատական հնչեցնել այդ առիթով: «Այսօրվա դրությամբ աշխատանքներ են տարվում ու համապատասխան քննարկումների արդյունքում վերջնական որոշում կլինի»,- ընդամենն ասաց Սեյրան Օհանյանը, ըստ էության վերաբերմունք չարտահայտելով այս փոփոխության վերաբերյալ:

Նախարարն այսօր կենտրոնական հավաքակայանում էր: Նա մասնակցում էր նորակոչիկների վիճակահանությանը: «Բանակի այսօրվա ղեկավարությունը, ժողովուրդը քաջ գիտակցում է, այս միջոցառման պատշաճ մակարդակով և ազնիվ կերպով իրականացման անհրաժեշտությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարը:

Նախարարն ասաց, որ գործընթացը տարեցտարի բարելավում է: Առաջիկայում նոր մեթոդներ կներդնեն` ավելի արդար արդյունքների համար: Սեյրան Օհանյանն այս զորակոչից ինքը գոհ է:

11737012_909516399087803_1156383873_n

Նախարարը նկատեց` արդեն երկրորդ զորակոչն է, ինչ կանխարգելիչ պատվաստումներն իրականացնում են հենց զորակոչային ժամանակահատվածում. «Այսօր չտեսա որևէ մի զորակոչիկի, որը չէր ցանկանում ծառայել, կամ գիտակցաբար չէր ներկայացել: Մենք տարեցտարի մեր բանակը դարձնում ենք մարդակենտրոն բանակ, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները հասկանան, որ յուրաքանչյուր անհատ, զինծառայող, ոչ թե բանակի հրամանատարական կազմի համար ռեսուրս է, այլ անհատականություն է, որից կախված է բանակի մարտունակությունը և այդ անհատականությունը հնարավորություն ունի բանակում և սովորելու, և արագ տիրապետելու զինվորի մասնագիտությունը և նաև ապահովելու նրա զարգացումը»,-ասաց նա:

Նախարարը մի անգամ եւս հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում զինված ուժերում մարդու իրավունքի խնդիրներին, կրթական մակարդակի բարձրացմանը: Նորակոչիկներին Երևանում հնարավորություն է տրվում այցելելու Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, պատմության թանգարան, իսկ մարզերում հնարավորություն են տալիս ծանոթանալ տվյալ մարզի պատմակամշակութային արժեքներին, քանի որ դրանք հպարտության և պատասխանատվության զգացում են առաջացնում յուրաքանչյուր անհատի մոտ՝ իր հայրենիքի պաշտպանությունը ավել բարձր մակարդակի իրականացնելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031