Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ

Հուլիս 20,2015 15:39

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման աշխատանքների ուղղությամբ: Զեկուցվել է, որ զուգահեռ, ըստ անհրաժեշտության, շարունակվում են նաև լրացուցիչ աղբամանների տեղադրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և ոլորտի պատասխանատուներին խստորեն հանձնարարել է վերահսկել սանմաքրման ձեռնարկությունների կողմից կազմակերպվող աշխատանքներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց պատշաճ կատարման ուղղությամբ:

«Բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ «Սանիտեկ» ընկերությունն է իրականացնում աղբահանության աշխատանքները, նկատելի է դրական տեղաշարժը, ինչը սակայն չի կարելի ասել տվյալ վարչական շրջաններում գործող սանմաքրման ձեռնարկությունների աշխատանքի մասին: Համաձայն պայմանագրային պարտավորության «Սանիտեկը» իրականացնում է մայթերի և ճանապարհների մաքրման, նաև բակային տարածքներից ու բազմաբնակարան շենքերի աղբախցերից աղբի տեղափոխման աշխատանքները: Իսկ գազոնների ու, ընդհանրապես, բոլոր կանաչ տարածքների մաքրման աշխատանքները պետք է իրականացնեն սանմաքրման ձեռնարկությունները, ինչը կատարվում է խիստ թերի: Այս մասով մեծ անելիք ունեն վարչական շրջանների համապատասխան բաժիններն ու նաև համատիրությունները՝ բակային տարածքների ընթացիկ մաքրման աշխատանքների կազմակերպման մասով: Խստորեն հետևեք, որ յուրաքանչյուրն իր մասով լիարժեք կատարի իր պարտավորությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031