Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման են ենթարկվել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով

Հուլիս 21,2015 12:28 Share

Հուլիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Հարություն Ս.-ին, 1984 թ. ծնված Արթուր Դ.-ին և 1958 թ. ծնված Հրաչ Ա.-ին` իր վարած «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայով:

Հարություն Ս.-ի անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե  փաթեթ` 4.5 գ ընդհանուր կշռով, կանաչ, կանեփանման, մանրացված-չորացված զանգվածով, որն ըստ վերջինիս հայտարարության` պատկանում է իրեն:

Ավտոմեքենայի սրահի զննությամբ առջևի նստելատեղի դիմացի ռետինե գորգի վրայից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ երկու թղթե փաթեթ` համապատասխանաբար 17.9 և 10.4 գ ընդհանուր կշիռներով, կանաչ, կանեփանման մանրացված-չորացված զանգվածներով:

Ըստ Արթուր Դ.-ի` ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվածը պատկանում է իրեն:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել