Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին՝ դատավորին. «Դուք գողական օրենքներով առաջնորդվող իշխանության դեկորատիվ մասն եք, ոչ ավելին»

Հուլիս 21,2015 17:40

«Ժողովրդավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը ենթադրում են բաց, թափանցիկ գործունեություն: Թաքուն գործողություններով առաջնորդվում է հանցագործ աշխարհը»,- այսօր Վարչական դատարանում այսպիսի հայտարարություն արեց ակտիվիստ Վարդգես Գասպարին, երբ դատավոր Անի Հարությունյանը չթույլատրեց Aravot.am-ի լրագրողին բաց դատական նիստի ժամանակ լուսանկարել կամ տեսանկարահանել՝ այն դեպքում, երբ կողմերից որեւէ մեկը չառարկեց դրա վերաբերյալ:

Վարդգես Գասպարին դատավորի գործելակերպը համեմատեց հունիսի 23-ին ոստիկանության գործողությունների հետ, երբ կոտրում էին լրագրողների տեսախցիկները:

Դատավորը ժպտաց: Գասպարիի խոսքերով՝ «Դուք, իհարկե, կարող եք ժպտալ, բայց դուք պետք է վարչական դատավարության օրենսգրքով կողմերի իրավունքները պաշտպանեք: Եթե այստեղ քննարկվեր այնպիսի անձնական հարց, որը ես չէի ցանկանա հրապարակայնացվեր, դատավորն ունի հնարավորություն կողմի իրավունքը պաշտպանելու: Իսկ երբ կողմերը չեն առարկում, դատավորը հայտնի չէ թե ում իրավունքն է պաշտպանում, եթե ոչ ընդհանրապես աշխատում է ի վնաս հասարակության: Ես համարում եմ ձեր գործողությունները զուտ ոստիկանության գործողությունների շարունակություն: Դա ոչ այլ ինչ է, քան թափանցիկության եւ հրապարակայնության սահմանափակում»:

Դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք սա  նշանակո՞ւմ է, որ դուք սկզբունքորեն անվստահություն եք հայտնում դատավորին: Գասպարին պատասխանեց. «Այո, ես ընդհանրապես ՀՀ դատարանների նկատմամբ անվստահություն եմ հայտնում: Ես գտնում եմ, որ դուք ընդամենը գողական օրենքներով առաջնորդվող գործող իշխանության դեկորատիվ մասն եք, ոչ ավելին: Դուք ընդամենը դեկորացիան եք ապահովում»:

Դատավորը Գասպարիին տեղեկացրեց, որ եթե իրեն անվստահություն է հայտնում, ունի բացարկ հայտնելու իրավունք: Վարդգես Գասպարին էլ ասաց, որ ինքը անվստահություն է հայտնում ՀՀ բոլոր դատավորներին եւ հիշեցրեց Անի Հարությունյանին՝ «Մի մոռացեք, որ ձեր աշխատավարձը ես եմ ապահովում եւ ավելի հանդուրժող եղեք՝ մասնավորապես ՄԻԵԴ-ի որոշումները նկատի ունենալով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. MANVEL says:

    Անի Հարությունյանը օրենքները չիմացող դատավոր է:Կարող եմ ապացուցել

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031