Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են հարկային օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումները

Հուլիս 21,2015 19:30 Share

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

Արծարծվել են, մասնավորապես, ՀՀ երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճի ապահովման, արտահանման խթանման, բիզնես միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման և  ներդրումների ներգրավման հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ուղղությունների առաջարկվող փոփոխությունները, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումները տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել