Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը խանգարեց վերջին պահին. «Ժամանակ»

Սեպտեմբեր 05,2015 11:43

Ըստ էության, ռազմական ավանտյուրան, որին պարբերաբար դիմում է Ադրբեջանը, անկասկած ավելի մեծ խաղի հետևանք է, և Բաքուն չի գնա այդպիսի քայլերի, եթե չունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ազդեցիկ տերություններից գոնե մեկի հավանությունը: Եվ այս տեսանկյունից խիստ հատկանշական է, որ Ադրբեջանը հայկական խաղաղ բնակավայրերի ինտենսիվ, խոշոր տրամաչափի հրթիռակոծման գնաց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 1-ին անակնկալ աշխատանքային այցով Բաքու էր մեկնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այն, որ այցը կրում էր անակնկալ բնույթ՝ վկայում է, որ Ռուսաստանն այդ այցով փորձել է Բաքվի հետ շտապ համաձայնություն ձեռք բերել: Եվ եթե այդ այցը դեռ չավարտված՝ Բաքուն դրսևորում է ագրեսիվություն, վկայում է, որ այդ ագրեսիվությունը համաձայնության փաթեթի մաս է:

Իրավիճակը ավելի ամբողջականացնելու համար հարկ է նաև արձանագրել, որ այդ շրջանում տեղի է ունեցել տարածաշրջանի համար կարևոր իրադարձություն՝ օգոստոսի 26-ին Վրաստանում բացվել է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը, ըստ էության ՆԱՏՕ-ի ներկայություն սկզբնավորելով Հարավային Կովկասում: Սրան զուգահեռ՝ սեպտեմբերին սպասվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որի շրջանակում ծրագրվում էր Սարգսյան-Ալիև հանդիպում: Սակայն այդ հանդիպումը Նյու Յորքում չի կայանա, առավելագույնը կարող է լինել արտգործնախարարների հանդիպում: Նախագահների հանդիպման ակտիվ ջանքեր էր գործադրում Միացյալ Նահանգները, որի համար ներկայումս տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը կարևոր են աշխարհաքաղաքական մի շարք զարգացումների տեսանկյունից:

Ռուսաստանը կարծես թե սիրահոժար համակերպվել էր մտքին, որ ղարաբաղյան բանակցություններում և ըստ էության դրանով իսկ տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցերում գերակա դիրքի է գալիս Միացյալ Նահանգները: Սակայն շատ հավանական է, որ Ռուսաստանը փորձեց խաղալ ժամանակի վրա, դադար վերցնել և հարվածել գործընթացին վերջին պահին: Այսինքն, չունենալով ԱՄՆ-ին երկարաժամկետ դիմագրավելու ռեսուրսներ, Ռուսաստանը երևի թե, այսպես ասած, հանձնվեց սկզբում, քիչ ռեսուրսներով վերջին պահին խանգարելու համար, այսինքն՝ որպեսզի ռեսուրսները բավականացնեին խանգարելուն:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930