Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտն ավելացնում է մեր պարտքերը

Սեպտեմբեր 05,2015 21:56

«Աշխարհը ստով է կառուցված: Մարդիկ ապրում են ստի դեմ պայքարելով: Բայց ավելի շատ՝ հավատալով: Նրանք երազում են մի երջանիկ օր, երբ կգա ճշմարտությունն, ու ստի որջը կքանդվի»: Այդպես է սկսվում մեր հրաշալի գրող Լեւոն Ջավախյանի պատմվածքներից մեկը: Ճիշտ է, բայց համաձակվեմ նաեւ ավելացնել՝ երազում են, որ ստի որջը քանդվի եւ… շարունակում են ստել:

Քաղաքական գործիչները՝ հատկապես: Նրանք ստեր են փչում՝ ենթադրելով, որ դրանք չեն բացահայտվի եւ վստահ լինելով, որ բացահայտվելու դեպքում, նրանք ինչ-որ «ֆռիկ» կգտնեն՝ «ջրից չոր դուրս գալու» եւ իրենց սուտը քողարկելու համար: Հայաստանի իշխանությունները 25 տարի պնդում են, թե «մենք զարգանում ենք», երբեմն նաեւ «վագրային թիչքներով», բայց նրանք գիտեն, որ դա սուտ է, եւ մենք տեղում ենք դոփում: Ընդդիմադիրներն ասում են, որ Հայաստանում «բռնապետական ռեժիմ է», բայց շատ լավ գիտեն, որ դա սուտ է,  եւ, իրենց ասած ռեժիմների ժամանակ հնարավոր չէ այդ գնահատականը հնչեցնել, օրինակ, պառլամենտի ամբիոնից:

Բայց դրանք հերթապահ, թերեւս նաեւ՝ «անհրաժեշտ» ստեր են, որոնք գուցե կազմում են  կուսակցական քարոզչության հիմքը: Դրա հետ մեկտեղ քաղաքական գործիչները ամեն օր արտաբերում են մանր, «երկրորդական» ստեր, որոնց խիստ անհրաժեշտությունը, կարծես թե, չկա, եւ որոնք, հավանաբար, պարզապես պետք են նրանց ամբողջությամբ հոգեբանական «կոմֆորտի գոտում» գտնվելու համար: Մանավանդ տարօրինակ է, երբ նման «երկրորդական  ստեր» են ասում նրանք, ովքեր հավակնում են լինել արդարության, անաղարտության եւ վերջին ատյանի ճշմարտության մարմնավորումը:

Իհարկե, իրենց գործն է: Պարզապես պետք է հաշվի առնել, որ ամեն մի, նույնիսկ փոքրիկ սուտ, ավելացնում է մեր պարտքները: Հասկացաք, թե ինչ իմաստով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Իսկ, անձամբ դուք երբ ես սկսելու՝ ձեր պարտքերը վերադարձնել?…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930