Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնով. ՀՀ-ում կարծում են, որ Լավրովը կրակելու հրամա՞ն է տվել. «168 ժամ»

Սեպտեմբեր 08,2015 11:40

Հարցազրույց ՌՊՀՀ տարածաշրջանի եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ

– Այս փուլում ինչպե՞ս եք բացատրում սահմանային լարվածությունը, այն, Ձեր համոզմամբ, չունի՞ արտաքին պատվիրատու։

– Որքան հաճախ են այցերից հետո եղել նման լարվածություններ։ Բոլոր բարձրաստիճան այցերից, հանդիպումներից հետո կամ առաջ եղել են լարվածություններ։ Հիշեք 2010թ. հանդիպումը Պետերբուրգում, որից հետո տեղի ունեցան հսկայածավալ բախումներ շփման գծում, երևի թե ամենահսկայածավալը։ ՀՀ-ում կարծում են, որ Լավրովը կրակելու հրամա՞ն է տվել։

Մենք շատ ենք այսօր տարվում վարկածներով, ամենամեծ խնդիրն այն է, որ մենք դիտարկում ենք Մոսկվայի, Վաշինգտոնի դիրքորոշումները՝ որպես կողմերի դիրքորոշումներ, որոնք ծրագիր ունեն, չկան նման ծրագրեր, այնտեղ չկան իմաստուններ։ Կլինի՞ կրակոց՝ կլինի արձագանք, չի՞ լինի կրակոց՝ չի լինի արձագանք։

Վաշինգտոնում և Մոսկվայում ոչ ոք ծրագրեր չի կազմում մեկ-երկու տարվա համար։ Մենք դիտարկում ենք խաղացողների ծրագրերը՝ որպես իմաստունների, որ նստած 10-15 տարվա ծրագրեր են մտածում։ Չկան նման ծրագրեր։ Կա բյուրոկրատիա, որը ենթադրում է՝ կլինի՞ կրակոց՝ կսկսեն վազվզել և թղթեր «խաղացնել»։

Կարծում եմ, որ դեռ հիմքեր չկան կարծելու, որ ԼՂ հակամարտությունը կոչված է կարգավորվելու։ Իրավիճակի կարգավորման ցանկացած սցենար նոր ռիսկ է իրենից ներկայացնում Ռուսաստանի և Արևմուտքի համար, անիմանալի ռիսկ։ Ցանկացած բյուրոկրատ վախենում է նման ռիսկերից։ Որոշ քայլեր կնախաձեռնվեն, երբ հակամարտությունը վերահսկողությունից դուրս գա կամ անցնի բռնության նոր մակարդակի։ Բայց այսօրվա դրությամբ կա լարվածության ահագնացող աճ, սա հակամարտության նոր մակարդակ չէ։

– Մշտապես պնդում էիք, որ հակամարտությունը չի կարգավորվի, եթե կողմերը պատրաստ չլինեն զիջումների։ ՀՀ նախագահը ԵԽ նախագահի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է ողջամիտ զիջումների, բայց նրա այս հայտարարությունը որևէ արձագանք չստացավ։ Սա պատրաստակամություն չէ՞։ Եթե հայկական կողմը պատրաստ է, ապա ի՞նչն է խնդիրը, որ այս ուղղությամբ չեն սկսվում քննարկումներ, և բանակցային գործընթացը մնում է փակուղում։

– Ի՞նչ ասել է՝ ողջամիտ զիջում։ Պետք է պարզաբանել, թե ի՞նչ կա «ողջամիտ զիջում» ձևակերպման ներքո։  Օրինակ՝  տարածքների վերադարձը զիջում է, բայց հայերը կասեն, որ դա ողջամիտ զիջում չէ։ Իսկ բանակցությունները

փակուղում են 1994թ. սկսած, քանի որ մշտապես մեկը ցանկանում է մյուսին հաղթել։ Չեմ կարծում, որ վաղն այս իմաստով իրավիճակը բեկումնայնորեն կփոխվի։ Արտաքին  խաղացողների  համար Ղարաբաղն ատամնացավի նման մի բան է, որը հնարավորության դեպքում պետք է բուժել, բայց երբ

գնում ես բժշկի բուժման, հաճախ ցավ ես զգում, չես ցանկանում գնալ  բժշկի,  նախընտրում  ես ցավն ապրել, քանի որ բժիշկը ցավ  կպատճառի։  ՌԴ-ն  այսօր ծանրաբեռնված  է  չափազանց լուրջ  խնդիրներով՝  պատժամիջոցներով, Ուկրաինական պատերազմով, որպեսզի նոր օջախներ բացի իր համար հավելյալ։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930