Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ զեկուցողը Արցախ գալու փողերը թող դնի գրպանը» (Տեսանյութ). «Ա1+»

Սեպտեմբեր 14,2015 15:21 Share

Հայկական կողմի համար անընդունելի վերնագրով՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը պատրաստելու համար ԵԽԽՎ պատվիրակը կժամանի տարածաշրջան։

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ պաշտոնական որեւէ նամակ չեն ստացել այս զեկույցի պատրաստման հետ կապված։ Նա հիշեցրեց իրենց նախկին հայտարարությունը. մինչեւ զեկույցի անվանումը եւ տրամաբանությունը չփոխվի, որեւէ մեկը նման վերնագրով զեկույց պատրաստելու համար չի այցելելու Արցախ։

«Եթե չփոխի վերնագիրը, չփոխվի տրամաբանությունը, պետք չի, որ գա, թող գնա Ադրբեջանի նախագահական կամ ԱԳՆ, այնտեղ արդեն պատրաստի ամեն ինչ ստանա եւ գնա։ Մնացած փողերը, որ նախատեսված են Արցախ գալու համար, դնի գրպանը»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել